կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ կանգնելու ենք շատ ավելի խոցելի և շատ ավելի դառը իրականության առաջ. Օսկանյանը՝ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին

Ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ կանգնելու ենք շատ ավելի խոցելի և շատ ավելի դառը իրականության առաջ. Օսկանյանը՝ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին

Մտահոգություններ ունեմ, որ խաղաղության պայմանագրից մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու, և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ: Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Նա, մասնավորապես, ասել է. «Այս օրերում ամենահաճախակի քննարկվող հարցը այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիրն է մինչև տարվա վերջ:

Դրա մասին խոսում են իշխանության բոլոր ներկայացուցիչները` վարչապետը, ԱԳՆ նախարարը, Ավտանգության խորհդրի քարտուղարը:

Զգում ես, որ այս մարդիկ խոսում են իրենց թվացյալ «բաց ճակատով» և մեզ ուղղակի ավետում են, որ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, բայց այդ «բաց ճակատի» վրա ակնհայտ հայ ժողովուրդը մի բան է կարդում առ այն, որ այս իշխանության օրերին և այս մարդկանց պատճառով է, որ ժողովուրդը անցել ու անցնում է մեծ արհավիրքի միջով՝ Ղարաբաղի կորուստ, զոհեր, և այս ամենը շարունակվում է, և չգիտենք ինչ անակնկալների առաջ կարող ենք կանգնել:

Խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, ես վերաբերվելում եմ որպես հայ-թուրքական բանակցություններ և ոչ թե՝ հայ-ադրբեջանական, որովհետև այս բանակցությունների ելքի մեջ հավասարապես շահագրգռված են և Թուրքիան և Ադրբեջանը և իրոք, ինչպիսի ելք էլ որ լինի դա վերաբերվելու է և Ադրբեջանին և Թուրքիային, այնպես որ ես դրան վերաբերվելու եմ որպես հայ-թուրքական բանակցություններ:

Թուրքիան և Ադրբեջանը հավատում են, որ հայ ժողովուրդը խորապես հավատում է, որ նրանք նստել են հայերի հողերի վրա, բնակություն են հաստատել հայերի պատմական հոերի վրա:

Եվ նրանք խորապես համոզված են, որ եթե Հայաստանը մի օր լինի հզոր պետություն, նրանք անպայման այս հարցին նորից կվերադառնան, և դա կարողա է Թուրքիայի և Ադրբեջանի համար սպառնալիք լինի:

Հաշվի առնելով, որ այս խաղաղության պայմանագրի բանակցությունները վարում են այս իշխանությունները, որոնք տապալել են ամեն ինչ, զրոյացրել են, կորցրել են Արցախը, ադրբեջանական ուժերը գտնվում են հայկական տարածքում, զոհեր ենք տվել և ասյտեղ ինչ-որ խոստումներ տալ սեղանի վրա, որոնք հավանաբար այդ պայմանագրի միջոցով Ադրբեջանը և Թուրքիան կպոկեն մեզանից:

Ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ վերջնաարդյունքում, մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և շատ ավելի դառը իրականության առաջ»:

  • Կիսվել: