հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես կասկած չունեմ, որ հաստատ Միքայել Մինասյանը տիրապետում է նման սխեմաների. Անդրանիկ Քոչարյանը՝ Աֆղանստան արտահանվող ծխախոտի մասին

Ես կասկած չունեմ, որ հաստատ Միքայել Մինասյանը տիրապետում է նման սխեմաների. Անդրանիկ Քոչարյանը՝ Աֆղանստան արտահանվող ծխախոտի մասին

Ես կասկած չունեմ, որ հաստատ Միքայել Մինասյանը տիրապետում է նման սխեմաների, բայց դա Հրաչ Հակոբյանի հետ հաստատ կապ չի կարող ունենալ: Այս մասին այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Խոսելով մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտի թեմային, որին անդրադարձել էր նաև Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ազգային անվտանգության տեսանկյունից, եթե մաքսանենգ ապրանք է դուրս եկել, ապա մաքսանենգությունը պետք է ֆիքսված լինի Հայաստանի մաքսային տրածքում:

«Եթե այն հայտնվել է օտար պետության մեջ և ֆիքսվել է, ապա քերական գործեր կհարուցվեին և դրա ամբողջությունը պահանջելու է, որ բացահայտվեն մաքսանենգ ապրանքի հետ կապված բոլոր դրվագները: Բայց եթե մաքսանենգ չէ, այդ դեպքում լրիվ ուրիշ պատմություն է, ստացվում է՝ հատուկ նպատակով փորձ է արվում վարկաբեկել մեր գործընկերոջը»,-ասաց Քոչարյանը:

Ավելի վաղ Մինասյանը հայնել էր․ «Պատմությունը հետևյալն է. ՀՀ-ից մեկնում է ինքնաթիռ՝ «Զվարթնոց»-ից, ըստ փաստաթղթերի՝ պետք է գնար Աֆղանստան: Այդ ինքնաթիռը վայրէջք է կատարում Աֆղանստանից ամենաանտրամաբանական հեռավորության վրա գտնվող ՌԴ-ի Կրասնոդարի օդանավակայանում, որը ՌԴ իրավապահներն առգրավում են և հարուցում են քրեական գործ»։


Անդրանիկ Քոչարյանը կարևորեց, որ ուսումնասիրություններն իրականացվեն ամբողջությամբ, որ այս թեման ոչ միայն բացահայտվի, այլ ընդհանրապես չշահարկվի վարկաբեկման այն տիրույթում, որը նպատակ է դրված իշխանության լեգիտիմությունը «մաշեցնելու» առումով: 

  • Կիսվել: