երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ես ինձ առանց իմ երկրի այսօրվա ղեկավարի, քաղաքական ասպարեզում այս պահին ընդհանրապես չեմ պատկերացնում. Ալեն Սիմոնյան

Ես ինձ առանց իմ երկրի այսօրվա ղեկավարի, քաղաքական ասպարեզում այս պահին ընդհանրապես չեմ պատկերացնում. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ ձախողել են «Ապագա կա» խոստումն ու եկել է իրենց հեռանալու ժամանակը:

Հարցին՝ ապագան ո՞րն է՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Ապագան այն է, որ մենք պատերազմ չունենանք»:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած  մասնակի իշխանափոխության հարցին՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Պարոն Քոչարյանը շատ ճիշտ ասաց՝ մատերն էլ կտրեն, որևիցե մեկն իր ու Իշխան Սաղաթելյանի համար չի քվեարկի»:

Նա ասաց, թե վարչապետի պաշտոնում եղել է մեկ ցանկալի թեկնածու, քվեարկել են նրա օգտին ու նա այժմ ՀՀ վարչապետն է:

«Ես ինձ առանց իմ երկրի այսօրվա ղեկավարի, քաղաքական ասպարեզում այս պահին ընդհանրապես չեմ պատկերացնում»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նաեւ հայտարարեց, որ իր կարծիքով, եթե ընդդիմադիր ուժերի կողմից լինի առաջարկ՝ հանդիպելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց հետ կհանդիպի, որովհետեւ երբեք չի մերժել նման հանդիպումներ: 

  • Կիսվել: