ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես իմ հայրենիքի զինվորն եմ․ Արթուր Ալեքսանյան

Ես իմ հայրենիքի զինվորն եմ․ Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը անդրադառնալով Տավուշի սահմանային շրջանում վերջին օրերի լարված իրավիճակին դիմել է միջազգային հանրությանը։

«Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին: Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել: Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով:

Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։

Ես ձեզանից մե՛կն եմ։

Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»,-գրել է «Ճերմակ արջը»՝ ավելացնելով նաև անգլերեն տարբերակը։

  • Կիսվել: