կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես հիմա չեմ շնորհավորի վարչապետ Ղարիբաշվիլիին, կշնորհավորեմ, երբ ԵԽ-ն որոշում կկայացնի. Փաշինյան

Ես հիմա չեմ շնորհավորի վարչապետ Ղարիբաշվիլիին, կշնորհավորեմ, երբ ԵԽ-ն որոշում կկայացնի. Փաշինյան

Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել ԵՄ Հանձնաժողովի որոշումը, որով առաջարկվում է Եվրոպական խորհրդին թեկնածուի կարգավիճակ շնորհել Վրաստանին. սա շատ կարևոր է։ Այս մասին  «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում» իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես հիմա չեմ շնորհավորի վարչապետ Ղարիբաշվիլիին, ես պաշտոնապես կշնորհավորեմ, երբ Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի։ Կարծում ենք` սա շատ կարևոր գործընթաց է, և մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին: Մենք հույս ունենք և մաղթում ենք ամենայն հաջողություն Վրաստանին այս ճանապարհին։

Դժբախտաբար, ինչպես վարչապետ Ղարիբաշվիլին ասաց, մենք աշխարհում ունենք բազմաթիվ կոնֆլիկտներ, և մեր միասնական խնդիրն է` շարունակել աշխատել հասցեագրելու բոլոր կոնֆլիկտները՝ հասկանալով, որ դա հեշտ բան չէ։ Եթե դա հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ։ Դժբախտաբար, հիմա մենք մի իրավիճակում ենք, երբ ինքներս...: Մեր անձնական և քաղաքական պարտականությունն է` հասցեագրել կոնֆլիկտը և անել առավելագույնը հաջողության հասնելու համար»:

  • Կիսվել: