չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Ես այդ մարդուն չեմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, նա վարկաբեկում է բոլոր երևացող մարդկանց. Սերժ Սարգսյան

Ես այդ մարդուն չեմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, նա վարկաբեկում է բոլոր երևացող մարդկանց. Սերժ Սարգսյան

Ես պարբերաբար եմ հանդիպում Վեհափառ Հայրապետի հետ, ցանկացած անհրաժեշտ պահի կարող եմ հանդիպել։ Այս մասին, այսօր դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կհետեւի Լեւոն Տեր–Պետրոսյանի օրինակին եւ կհանդիպի ու իր աջակցությունը կհայտնի Գարեգին Բ կաթողիկոսին։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հարձակում եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, մինչդեռ շատերը համարում են նրան Տեր–Պետրոսյանի հոգեզավակը, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես չեմ համարում այսօրվա կառավարիչին Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը։ Ուղիղ այնպես, ինչպես տարբեր շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում տվյալ շարժման ղեկավարի հոգեզավակ։ Իսկ թե ինչպես պատահեց, շատ պարզ. այդ մարդը՝  Հայաստանի կառավարիչին նկատի ունեմ, ամեն ինչ անում է ցանկացած երևացող մարդու վարկաբեկելու համար»։

  • Կիսվել: