հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ես այդ դաշտ չեմ մտնելու. Լիլիթ Մակունցը՝ Էդմոն Մարուքյանի հայտարարությունների մասին

Ես այդ դաշտ չեմ մտնելու. Լիլիթ Մակունցը՝ Էդմոն Մարուքյանի հայտարարությունների մասին

Դա քաղաքական դաշտ չէ, կոչ եմ անում իմ գործընկերոջը վերադառնալ քաղաքական, բովանդակային դաշտ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից նախօրեին ուղիղ եթերի ժամանակ հնչած հայտարարությանը, թե իր եղբայրը հայհոյանք է գրել իր վիզը կտրողի հասցեին:

«Ես այդ դաշտ չեմ մտնելու։ Չնայած այն հանգամանքին, որ «Լուսավոր Հայաստանը» որեւէ կերպ իր մեղքի բաժինը միջադեպի առնչությամբ չի ընդունում, ինչի հետ համաձայն չենք, ես լիահույս եմ, որ այնուամենայնիվ ԼՀԿ-ն իր համար կանի հետեւություններ: Մենք մեր հետեւություններ արել ենք, լիահույս ենք, որ ԼԿ-ն նույնպես կանի հետեւություններ»,-ասաց Մակունցը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը չմեկնաբանեց ԼՀԿ պատգամավորների՝ ԱԺ նիստերը բոյկոտելու մասին հարցը։

  • Կիսվել: