Ես ամսից ավել է, որ Հովհաննավանքում չեմ լինում. Տեր Սարգիս
Ես ամսից ավել է, որ Հովհաննավանքում չեմ լինում, մյուս գյուղերում եմ լինում՝ Ուշի, Լուսագյուղ, Սարալանջ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հովhաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը:
«Այդպիսի բան չկա, որ Տեր Արամը թույլ չի տալիս մտնելու։ Ես կարող եմ գնալ մտնել իմ աղոթքն անել, ուղղակի Մայր աթոռը ունի արած հայտարարություն, մենք հետևում ենք մեր Մայր աթոռի կարգին ու կանոնին։ Մայր աթոռը հայտարարել է, որ տաճարը պիտի սրբագործվի, հետո նոր թույլատրելի լինի բոլոր խորհուրդներն ու արարողությունները կատարելու, դրա համար չենք գնում»,–ասաց նա։


