շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես ամբողջությամբ պաշտպանում եմ հեղափոխությունը եւ իշխող քաղաքական թիմը. Աշոտ Փաշինյան

Ես ամբողջությամբ պաշտպանում եմ հեղափոխությունը եւ իշխող քաղաքական թիմը. Աշոտ Փաշինյան

Ես ամբողջությամբ պաշտպանում եմ հեղափոխությունը, այն քաղաքական թիմը, քաղաքական միջավայրը, որը հեղափոխական պրոցեսը շարունակում է ավելի ինստիտուցիոնալ, պետական մակարդակում: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, իր ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարացե՞լ են իր ակնկալիքները հեղափոխությունից:

«Այս ցուցահանդեսը նաեւ դրա մասին է, որ ես ու արվետսագետներս այդ հեղափոխության մասին մտածում ենք նաեւ գեղագիտության միջոցով: Ես հեղափոխությունը պաշտպանում եմ առանց որեւէ վերապահումի»,-ասաց նա:

Աշոտ Փաշինյանը նշեց, որ իր նկարները ստեղծելիս ներշնչվում է հեղափոխությունից:

Դիտարկմանը, որ հեղափոխությունից հետո եւս մարդու իրավունքները խախտվում են Հայաստանում, Աշոտ Փաշինյանն ասաց. «Հեղափոխությունը հենց դրա մասին է, որ այդ երեւույթները պետք է չլինեն: Այո, այդ երեւույթները կան, մենք բոլորս դա գիտենք: Ոչ ոք դա չի ժխտում, իսկ հեղափոխությունը նրա մասին է, որ դա պետք է չլինի: Հեղափոխությունը միայն քաղաքական փոփոխության մասին չէ, ինքը շատ ավելի կյանքի ամենանուրբ եւ մանր  բանից մինչեւ կյանքի ամենամեծ բաների հետ հարաբերվում է: Այս պահին հեղափոխությունից խոսելը ժամանակավրեպ կլիներ, եթե այդ խնդիրները չլինեին»:

  • Կիսվել: