չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի ապրիլի 23-ից Երևան քաղաքի Չարենցի փողոցի №75 հասցեի (Խրիմյան Հայրիկի անվան №10 դպրոց) դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Չարենցի փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

  • Կիսվել: