հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երկու կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը. Հունաստանի ԱԳՆ

Երկու կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը. Հունաստանի ԱԳՆ

Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:

ԱԳՆ-ի գրառման մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և շարունակել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Հունաստանը հաստատում է իր դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՛՛:

 

  • Կիսվել: