ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Երկու հասարակությանն էլ անհրաժեշտ է նախապատրաստել մեր գործողություններով, պահվածքով և հայտարարություններով. ադրբեջանցի փորձագետ

Երկու հասարակությանն էլ անհրաժեշտ է նախապատրաստել մեր գործողություններով, պահվածքով և հայտարարություններով. ադրբեջանցի փորձագետ

Չնայած Հայաստանում կամ Ադրբեջանի սահմաններից դուրս տարածված այն նարատիվներին, թե Ադրբեջանում ամեն ինչ որոշվում է վերևից, իսկ իրականացվում՝ ներքևից, իրականում ամեն ինչ փոքր-ինչ այլ է։ Այս մասին այսօր Երևանում «Օրբելի – 2025» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Թոփչուբաշովի անվան Բաքվի վերլուծական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանությունները նաև պետք է լսեն հասարակական կարծիքը։ Ինչպես նշել է իմ գործընկերը և դուք, ի դեպ, կարող եք դա ստուգել տարբեր սոցցանցերում, մեկնաբանություններն անթիվ են։ Եվ դրանք տարբեր են։ Ոչ բոլորը կարող են գոհ լինել հաշտեցման փաստից։ Շատերի մոտ դեռ թարմ են վնասվածքներն ու վերքերը։

Այո՛, Վաշինգտոնի հանդիպումը լավատեսություն է ներշնչել։ Այդ առումով երկու երկրների միջև դրական դինամիկա է նկատվում։ Բայց երկու հասարակությանն էլ անհրաժեշտ է նախապատրաստել մեր գործողություններով, պահվածքով և հայտարարություններով։ Կարծում եմ՝ մեզ համար, հատկապես ինձ համար, հաշտեցումը վերջնական նպատակ չէ։ Դա ճամփորդություն է։ Մենք պետք է սովորենք այդ ճամփորդության ընթացքում»:

  • Կիսվել: