երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երգիչ Արթուր Իսպիրյանը դիմել է ոստիկանություն

Երգիչ Արթուր Իսպիրյանը դիմել է ոստիկանություն

Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Իսպիրյանի դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ 2021-ի դեկտեմբերի 9-ից մինչև այս տարվա հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իր Toyota մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու համար տվել է Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցում գտնվող ավտովերանորոգման կետին, սակայն աշխատակից Համլետ Ս-ն ավտոմեքենայի վրայից գողացել է չեզոքացուցիչը։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Համլետ Ս-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ա. Իսպիրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։

  • Կիսվել: