հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում մեկ օրվա մեջ երեք տարբեր ակցիաներ են անցկացվել

Երևանում մեկ օրվա մեջ երեք տարբեր ակցիաներ են անցկացվել

Ասօր Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, անցկացվել են երեք տարբեր ակցիաներ:

Դրանցից մեկը նվիրված է եղել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջին: Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ հավաքված քաղաքացիները պահանջել են ՀՀ իշխանություններից դուրս գալ ՀԱՊԿ-ից։

Մեկ այլ ակցիա է անցկացվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ ՛՛Միասին՛՛ շարժման անդամների կողմից: Նրանք երեք լեզվով պաստառներ են պահել, որտեղ գրված էր` ՛՛Տիկին Փելոսի, Հայաստանը միշտ կլինի Ռուսաստանի հետ՛՛:

Իսկ երրորդ ակցիան անցկացվել է Գաֆէսճյան կենտրոնի մոտ, որտեղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի փելոսին հանդես էր գալիս մամուլի ասուլիսով: Այստեղ քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնել Նենսի Փելոսիի այցին և կոչ արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ։

  • Կիսվել: