շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ընդդիմության քաղաքական օրակարգը ոչ թե ՀՀ-ի բարօրությունն է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հասցնելը․ Պապիկյան

Ընդդիմության քաղաքական օրակարգը ոչ թե ՀՀ-ի բարօրությունն է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հասցնելը․ Պապիկյան

Նախ՝ Զինված ուժերը ենթարկվում է նախարարին, դա փորձ չէ, շատ հստակ քայլ է: ԱԺ արտահերթ նիստում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադառնալով այն քննարկումներին, թե ԳՇ պետին դարձնելով նախարարի առաջին տեղակալ՝ փորձ է արվում Զինված ուժերը ենթարկել նախարարին:

«Այո՛, Զինված ուժերը պետք է ենթարկվի նախարարին և գերագույն հրամանատարին, որպեսզի այլ հարցեր չառաջանան։ Ես շատ հստակ եմ ասում՝ իշխանությունը, որը ժողովուրդն արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իրացնել ամբողջությամբ, և մենք պատրաստվում ենք մեր իշխանությունն իրացնել ամբողջությամբ», - ասաց Պաշտպանության նախարարը։

Նախարարը նշեց, թե շահագրգիռ կլիներ, եթե ընդդիմությունը ևս մասնակցեր այսօրվա նախագծերի քննարկմանը և օբյեկտիվ առաջարկներ ներկայացներ:

«Ընդդիմադիր պատգամավորներից մեկը զանգահարել է գլխավոր զինկոմին ու հարցրել, թե ինչու են ընդդիմության համակիրներին տանում եռամսյա հավաքների: Դուք ՀՀ քաղաքացինե՞ր եք, թե՞ ոնց: Ճիշտ է ասվում՝ Երևանում երկիրը փրկելը հեշտ է, երբ կատարվում է փափուկ ու հանգիստ պայմաններում, բայց դուք, իհարկե, չեք փրկում, փորձում եք երկիրը տանել դեպի անորոշություն: Ես վերջին մեկ ամիսը հայտարարել եմ ինժեներական ամիս, համեցեք, մասնակցեք ինժեներական աշխատանքներին, մասնակցեք եռամյսա հավաքներին», - ասաց Սուրեն Պապիկյանը:

  • Կիսվել: