հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում 31-ամյա ոչ սթափ վարորդը «Նիվա»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնի․ նա տեղում մահացել է

Երևանում 31-ամյա ոչ սթափ վարորդը «Նիվա»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնի․ նա տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցում՝ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 62-ամյա Գոհար Մելիքյանին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

  • Կիսվել: