ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վարորդները չեն կարող պահանջել վերադարձնել կայանման վճարները. Քաղաքապետարան

Վարորդները չեն կարող պահանջել վերադարձնել կայանման վճարները. Քաղաքապետարան

Շրջանառվող տեղեկությունը, թե վարորդները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան՝ 2025 թվականին վճարովի կայանատեղիի համար գանձված գումարները վերադարձնելու պահանջով, իրավական հիմնավորում չունի: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

«Վարչական դատարանի վարչական գործով 2025 թվականի մայիսի 23-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը բավարարվել է մասնակի, իսկ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը մերժվել է:

Սա նշանակում է, որ հանրությանը և լրագրողական համայնքին հետաքրքրող փոխհատուցման հարց առհասարակ չի կարող քննարկվել, քանի որ այդ մասով, կրկնենք, դատարանը մերժել է «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը:

Ավելին՝ Վարչական դատարանի որոշումը վերաբերում է բացառապես Ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի 265-Ն որոշմանը, այսինքն՝ 2025–ի համար սահմանված կայանման վճարներին և դատական ակտի բովանդակային վերլուծությունը վկայում են, որ Ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում տեղական վճարների 2026 թվականի դրույքաչափերի մասին» որոշմամբ սահմանված ավտոկայանման վճարների դրույքաչափերը վերանայելու հիմքեր չկան»,– գրել է խոսնակը։ 

 

  • Կիսվել: