հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ուռճացված է՝ այն պետք է կրճատվի․ Հայկ Գրիգորյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ուռճացված է՝ այն պետք է կրճատվի․ Հայկ Գրիգորյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ուռճացված է՝ այն պետք է կրճատվի։ Այս մասին հայտարարել է Երևանի Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» ֆրակցիայի անդամ Հայկ Գրիգորյանը։

«Երևանի քաղաքապետարանն ունի Աշխատակազմի քարտուղար ու 2 տեղակալ։ Աշխատակազմի քարտուղարը տեղակալ ունենալու կարիք իրականում չունի, առավելագույնը մեկ օգնականի կարիք կարող է ունենալ։ Սա պետք է վերանայվի։ Քաղաքապետն ունի 6 խորհրդական, 2 օգնական ու 4 տեղակալ։

Սա ևս առնվազն կրկնակի ուռճացված է։ Սա ևս պետք է վերանայվի։ Քաղաքապետն ունի մամուլի խոսնակ, բայց նաև առկա է լրատվական վարչության պետ։ Իմաստը ո՞րն է։ Առկա է 26 վարչություն ու վարչության պետ, որից առնվազն 5֊6-ը ունեն միանման կամ կրկնվող գործառույթներ, դրանք պետք է միավորվեն։

Միայն այս կրճատումներով տարեկան հնարավոր է խնայել նվազագույնը 70֊100 մլն դրամ` չհաշված կրճատվող վարչությունների աշխատակիցների քանակը, որը լրացուցիչ 100 մլն խնայողություն կարող է ապահովել։ Կրկնվեմ` Երևանի քաղաքապետարանի բյուջեի 2/3 ձևավոևվում է ՀՀ պետբյուջեից։ Այսինքն՝ Սյունիքի և մյուս մարզերի բնակիչներն են նաև այս ծախսերը հոգում, փաստացի որպեսզի ոմանց ծանոթ խնամի բարեկամ կամ կուսակցական ընկերներին գործով ապահովեն»,- գրել է Գրիգորյանը։

  • Կիսվել: