շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի Նոր Նորք համայնքում 80 տարեկան մարդուն օրը ցերեկով վերջին ձևով ծեծել են, ժամեր առաջ պապիկը մահացել է. իրավապաշտպանը հայտնում է՝ անձամբ է զբաղվելու այս գործով

Երևանի Նոր Նորք համայնքում 80 տարեկան մարդուն օրը ցերեկով վերջին ձևով ծեծել են, ժամեր առաջ պապիկը մահացել է. իրավապաշտպանը հայտնում է՝ անձամբ է զբաղվելու այս գործով

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով՝ 80 տարեկան մարդուն օրը ցերեկով ծեծել են, ինչի հետևանքով ժամեր առաջ պապիկը մահացել է։ Մելիքյանի գրառումը՝ ստորև.

«Հենց նոր տեղեկացա մի զարհուրելի դեպքի մասին, որը տեղի է ունեցել 2 օր առաջ՝ Երևանի Նոր Նորք համայնքում։

Անհայտ (հավանաբար՝ կենցաղային) պատճառներով 80 տարեկան մարդուն օրը ցերեկով վերջին ձևով ծեծել են, որի հետևանքով ժամեր առաջ պապիկը մահացել է։

Հիմնավոր կասկածներ ունեմ ենթադրելու, որ մարդասպանին հաջողվելու է «ջրից չոր դուրս գալ»։ Այդ կասկածս է՛լ ավելի ամրապնդվեց, երբ տեղեկացա, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրօր 120 հոդվածով՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը (առավելագույն պատիժը՝ 2 ամսով կալանք):

Տեղեկացնում եմ իրավապահի ուսադիրներ կրող ենթադրյալ «արյան վաճառականներին» – եթե ձեզ թվում է, որ կարող եք «անտեր» մարդկանց հետ այդպես վարվել ու մարսել, ապա ստիպված եմ ձեզ հիասթափեցնել. չի՛ ստացվելու։ Անձամբ եմ զբաղվելու այս գործով»:

  • Կիսվել: