Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամը վայր է դրել մանդատը
«Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանը իր դիմումի համաձայն վաղաժամկետ դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները»,-Երևանի ավագանու հերթական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով ԿԸՀ 2025 թվականի դեկտեմբերի 11–ի արձանագրության մանդատը տրվել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Խորեն Հովհաննիսյանին։


