շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարում. կքննարկվի բյուջեում փոփոխություններ կատարելու նախագիծը

Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարում. կքննարկվի բյուջեում փոփոխություններ կատարելու նախագիծը

Երևանի քաղաքապետարանում փետրվարի 12-ին մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը:

Օրակարգում ընդգրկված է երեք հարց:

 

Երևանի ավագանին կընդունի մայրաքաղաքի 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» նախագծերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Օրակարգում ընդգրկված է նաև Երևանի 2021 թվականի եկամուտների մասում վարչական բյուջեի ֆոնդից ֆոնդային բյուջեի կատարվող հատկացումների մուտքերը նվազեցնելու մասին նախագիծը, որի արդյունքում 2021 թվականի բյուջեի ընդամենը եկամտային մասը կմնա անփոփոխ:

  • Կիսվել: