ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեկվանից մենք մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների, ՀԱՊԿ անդամ երկրների հետ․ Զոհրաբ Մնացականյան

Երեկվանից մենք մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների, ՀԱՊԿ անդամ երկրների հետ․ Զոհրաբ Մնացականյան

Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից հրաադարի խախտումների դեպքերի կապակցությամբ հայկական կողմը գիշերվա ընթացքում քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ, այդ մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետին շարունակեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ տեղեկացնելով, որ հայկական կողմը երեկվանից մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ։

«ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ տեղեկատվության փոխանակման և համակարգման առումով այդ աշխատանքը շարունակական է և հիմա էլ է շարունակվում։ Դրան զուգահեռ մենք նաև կապի մեջ ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ և նաև ՀԱՊԿ անդամ պետությունների հետ և սա նույնպես շարունակական է։ Այդ առումով մեր աշխատանքը մեր բոլոր մնացած գործընկերների հետ շարունակվում է», -ասաց նախարարը։

  • Կիսվել: