երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երեկվա իմ հայտարարությունից հետո քննարկումներ են եղել. Հրայր Թովմասյան

Երեկվա իմ հայտարարությունից հետո քննարկումներ են եղել. Հրայր Թովմասյան

Երեկ երեկոյից հետո իմ կյանքում բան չի փոխվել, այնպես չէ, որ ամեն 10 րոպեն մեկ ձեզ բան ունեմ ասելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը:

Թովմասյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ նիստին չի մասնակցելու. «Ես քվեարկությանն էլ չեմ մասնակցելու»:

Հարցին՝ տեսակետի փոփոխություն չի եղե՞լ, Թովմասյան ասաց, որ իր ունեցած չճշտված տեղեկություններով, երեկվա իր հայտարարությունից հետո որոշակի այլ սցենարներ են քննարկվել,  բայց որ սցենարով էլ լինի, իր համար միևնույնն է:

Մասնավորապես խոսքը վերաբերում է սցենարին, որ կարող է նորից առաջադրումներ լինեն: Քննարկումները եղել են քաղաքական շրջանակներում, սակայն ցանկացած դեպքում ինքը չի մասնակցելու նիստին ու քվեարկությանը. «Երբ հասկանամ, որ չկա ազդեցություն, պայմանավորվածություն, ՍԴ-ն ինքնուրույն է, կշարունակեմ մասնակցել»:

Թովմասյանի խոսքերով, վատ հանգամանք է, երբ մեկ թեկնածու կա, կարող էր մեկ թեկնածու լիներ, եթե բոլորը համաձայն լինեին, իսկ հիմա մեկ թեկնածուի առկայությունն ինչ-որ բաների մասին է խոսում. «Եվ պարոն Հովհաննիսյանի, և տիկին Գյուլումյանի դեպքում մեկ թեկնածու է եղել: Դրանից առաջ տիկին Գյուլումյանի ընտրության ժամանակ 2-3 ընտրություն ենք արել տարբեր թեկնածուներով:

Հիմա կա 4 նոր դատավոր, մնացածի մոտ էլ չկա միասնական թեկնածու, կա մեկ թեկնածու, նշանակում է, որ մրցակցություն, այլընտրանք չկա: Սա պատճառներից մեկն է, որ մտածում եմ՝ սա ուղղորդված է»:

  • Կիսվել: