Երեկ Տեղ գյուղում Ադրբեջանական և հայկական զորքերի միջև կրակի դադարեցումը միջնորդավորված չի եղել․ պատգամավոր
Երեկ Տեղ գյուղում Ադրբեջանական և հայկական զորքերի միջև կրակի դադարեցումը միջնորդավորված չի եղել։ Այս մասին լրագրողմների հետ զրույցում ասաց Պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ, իշխող Քաղպայմանագիր կուսակցության անդամ, սյունեցի Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով կրակը դադարեցվել է երկու երկրների ուժային կառույցների միջև բանակցությունների արդյունքում։
«Հարցը դրվել է հետևյալ կերպ՝ շարունակում ենք կռվել, տալ զոհեր և այդ ամենը վերածել լայնամասշտաբ պատերազմի, թե դադարեցնում ենք կրակը։ Որոշվել է երկուստեք դադարեցնել կրակը»,- պարզաբանեց պատգամավորը։
նշենք, որ երեկ Տեղ գյուղում տեղի ունեցած հրաձգության ժամանակ հայկական կողմից զոհվել է չորս, վիրավորվել՝ վեց զինծառայող։ Ադրբեջանական կողմը ևս ունի կորուստներ։



