երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էրդողանը փորձում է դառնալ նոր աթաթուրք Թուրքիայի համար․ թուրքագետ

Էրդողանը փորձում է դառնալ նոր աթաթուրք Թուրքիայի համար․ թուրքագետ

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադարձել է այսօր Թուրքիայում նշնող հաղթանակի օրվան՝ ընդգծելով, որ Էրդողանը չի այցելելու Աթաթուրքի դամբարան, թեև պետական տոներին, որպես կանոն արարողակարգի մեջ մտնում է նաև այց դամբարան։ 

Ըստ Հովհաննիսյանի՝ Էրդողանին հանգիստ չի տալիս Աթաթուրքի փառքը։ Այս առնչությամբ նա գրել է․

«Այսօր Թուրքիայում նշվում է հաղթանակի օրը, որը նաև համարվում է բանակի օր։ Էրդողանի արարողակարգի ցանկն եմ նայում և ինչպես որ ակնկալում էի, Էրդողանն այս տարի չի այցելի Աթաթուրքի դամբարան։ Այս և այլ պետական տոներին, որպես կանոն արարողակարգի մեջ մտնում է նաև այց դամբարան, որն այս տարի տեղի չի ունենանա։ Էրդողանը մասնակցելու է ավանդական մի շարք միջոցառումների, որոնց մեջ է մտնում ռազմական բարձրագույն հաստատության շրջանավարտների դիպլոմները հանձնելու արարողությունը։

Էրդողանին հանգիստ չի տալիս Աթաթուրքի փառքը և փորձում է դառնալ նոր աթաթուրք Թուրքիայի համար»։

  • Կիսվել: