ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրդողանը մտածված ահաբեկում է Հայաստանին՝ «հաղթանակը» կարող է բումերանգի նման վերադառնալ Թուրքիային․ Զատուլին

Էրդողանը մտածված ահաբեկում է Հայաստանին՝ «հաղթանակը» կարող է բումերանգի նման վերադառնալ Թուրքիային․ Զատուլին

Ցանկացած վերլուծություն ցույց կտա, որ այն չթաքցված տարածքային պահանջ է, սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն անհիմն կերպով յուրացնում է այս հողերի պատմությունը: Այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով նածօերին Ալիևի և Էրդողանի հայտարարություններին։

Ավելի վաղ Բաքվում այսօր Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր․
 

«Այն ժամանակ ժամանակակից Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիները վտարվեցին հայրենի հողերից։ Զանգեզուրը, Գեյչեն (Սեւան), Իրեվանը բոլորը պատմական ադրբեջանական հողեր են։ Մեր ժողովուրդը դարերով ապրել է այնտեղ, բայց Հայաստանի ղեկավարությունը հարյուր հազարավոր ադրբեջանցիների է արտաքսել հայրենի հողերից։ Հետո նույն պատկերն էր նաև Ղարաբաղում՝ Խոջալուի ցեղասպանությունը, Շուշիի և Լաչինի գրավումը, որը Լեռնային Ղարաբաղի տարածքը միացրեց Հայաստանին»։

«Իրականում ադրբեջանցիների նախնիները այնտեղ են հայտնվել XII դարում, բայց հայկական պատմական հուշարձանները Ղարաբաղում ավելի վաղ էին: Այնուամենայնիվ, Բաքուն նրանց ալբանական է անվանում»,- ասել է Զատուլինը։

Պատգամավորը քննադատել է նաև Էրդողանի կոչը «Հայաստանին խելքի գալու» հարցում: «Սա Թուրքիայի ղեկավարի կողմից հերթական պարծենկոտություն է: Նա մտածված ահաբեկում է Հայաստանին և շոյում է իր էգոն: Ալիևը նույնն է անում: Նրանք ցուցադրաբար արհամարհում են իրենց հարևան ազգի զգացմունքները»,- ասել է նա:

Զատուլինը խոսել է այն մասին, թե արդյոք Մոսկվան պե՞տք է ավելի հստակ արտահայտի իր պաշտպանությունը Հայաստանին:

«Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ գործում է ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում: Այլ հարց է, որ այսօր մենք խոսում ենք ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի մասին: Մոսկվան պետք է հիշի իր պարտավորությունները ոչ թե Հայաստանի, այլ ամբողջ հայ ժողովրդի հանդեպ»,- եզրափակել է Զատուլինը:

  • Կիսվել: