երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էրդողանը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին և ժողովրդին այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» տարելիցի կապակցությամբ

Էրդողանը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին և ժողովրդին այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» տարելիցի կապակցությամբ

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 26-ին զանգահարել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ալիևը շնորհավորել է Էրդողանին հոբելյանի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, նորանոր հաջողություններ գործունեության մեջ՝ ի նպաստ Թուրքիայի:

Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության և շնորհավորանքի համար:

Նշվում է նաև, որ Էրդողանը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին և ժողովրդին այսպես կոչված ՛՛Խոջալուի ցեղասպանության՛՛ (չակերտները-խմբ.) տարելիցի կապակցությամբ:

Կողմեչն անդրադարձել են նաև Շուշիի հռչակագրի նշանակությանը և գոհունակություն են հայտնել դրա հաջող իրականացման կապակցությամբ:

Երկու երկրների  նախագահները ստահություն են հայտնել, որ ադրբեջանաթուրքական բարեկամության, եղբայրության և դաշնակցային հարաբերություններն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան և կամրապնդվեն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: