չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երբևէ լսե՞լ եք, որ Էդմոն Մարուքյանը Միքայել Մինասյանի անունը տա․ Ալեն Սիմոնյանը՝ Մարուքյան-Մինասյան համագործակցության մասին

Երբևէ լսե՞լ եք, որ Էդմոն Մարուքյանը Միքայել Մինասյանի անունը տա․ Ալեն Սիմոնյանը՝ Մարուքյան-Մինասյան համագործակցության մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը աճպարարություն է համարում ընդդիմության և մասնավորապես, Էդմոն Մարուքյանի հատարարությունը, թե իշխանությունները նախկինների հետ ավելի շատ կապ ունեն։

«Դա աճպարարություն է, նման հայտարարությունը աճպարարություն է, քանի որ մենք հայտարարել ենք, որ բոլոր մարդիկ, ովքեր ժամանակին այս կամ այն քայլն են կատարել, հնարավորություն ունեն ուղղվելու։ Նույն դպրոցի տնօրենը, ուսուցիչչը կարող է կյանքի մի փուլում փող է վերցրել, պոլիկլինիկայի բժիշկը, ոստիկանը և այլն։ Հիմա մենք բոլորին այդ շանսը տվել ենք։ Մենք չենք կարող ամենակրտսեր ստատիստից սկսած բոլորին ջնջել։ Հայաստանում ուղղակի էլ մարդ չի մնա։ Դա հերթական շահարկումն է», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարո՞ղ է Ալեն Սիմոնյանը ցույց տալ մի փաստ, որ Միքայել Մինասյանը համագործակցում է Էդմոն Մարուքյանի հետ։ Ի պատասխան Սիմոնյանը ասաց, որ ինքը չի կարող լուսանկարներ ցույց տա, հրապարակի, բայց կարող է եզրակացնել այդ ամենը Մարուքյանի հայտարարություններից․ «Երբևէ լսե՞լ եք, որ Էդմոն Մարուքյանը Միքայել Մինասյանի անունը տա, նա միշտ խոսում է Գագիկ Խաչատրյանի մասին, նրա որդիների մասին, բայց երբեք չի խոսել Միքայել Մինասյանի մասին։ Քվեարկությունները որոնք անմիջականորեն վերաբերվել են Միքայել Մինասյանին կամ նախկին իշխանություններին։ Շատ բաներ կան, որոնց չեմ ուզում անդրադառնալ»։

  • Կիսվել: