կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երբ կառավարությունն ուժեղ էր, քչերն էին հեռանում, տաք տեղը լքելը հեշտ չէ. Գոգյան

Երբ կառավարությունն ուժեղ էր, քչերն էին հեռանում, տաք տեղը լքելը հեշտ չէ. Գոգյան

ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երբ կառավարությունն ուժեղ էր, երբ աջ ու ձախ կտրում էր, երբ դիլետանտիզմն իշխում էր, երբ ծեծում ու ծափահարում էին, քչերն էին քննադատում ու հեռանում։ Տաք տեղը լքելը հեշտ չէ։ 

Իսկ հիմա, երբ կառավարությունը թույլ է, այլևս ոչ մի տեղ չի կտրում, պետք է ոչ թե հեռանալ, այլ խոսել ու լոկալ մաքսիմումներ ձևավորել։ Որովհետև «Акела промахнулся» ասել կարող է միայն ընդդիմությունը։ Հիշենք, որ 2018-ի մայիսի 8-ին ամբողջ ՀՀԿ-ն Ազգային Ժողովում էր։

ՀԳ. Բոլոր հակասություններով ու կոնֆլիկտներով հանդերձ, եթե սեպտեմբերի 24-ին աշխատանքից դուրս եկած չլինեի, ապա այսօր մտքովս էլ չէր անցնի դիմում գրել։ Չնայած, առ այսօր ԲՈԿ նախագահ կամ պաշտոնակատար չի նշանակվել, այսինքն այդ պաշտոնում որևէ մեկի կարիքը ոչ էլ ունեն»։

  • Կիսվել: