հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երբ չկա որեւէ ստորագրած փաստաթուղթ, ապա այն տարածքը, որտեղ դու կանգնած ես, դա քո երկրի տարածքն է. Գեղամ Մանուկյան

Երբ չկա որեւէ ստորագրած փաստաթուղթ, ապա այն տարածքը, որտեղ դու կանգնած ես, դա քո երկրի տարածքն է. Գեղամ Մանուկյան

Երբ չկա սահմանազատում, սահմանագծում, իրենք ամեն րոպե այդ զիջողական քաղաքականությունը շարունակում են, փորձում են արդարանալ, թե բա էդ տարածքը Հայաստանի սուվերեն տարածքը չի:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով լուրերին, որ հակառակորդը Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածքում մեկ կմ առաջ է եկել եւ վրաններ դրել, իսկ ՀՀ ՊՆ-ն ասում է, որ հայկական տարածք չեն մտել, նրանք ընդամենը վերադարձել են իրենց հին դիրքերը:

«Երբ չկա որեւէ փաստաթուղթ ստորագրված, տրամաբանությունը հուշում է, որ այն տարածքը, որտեղ դու կանգնած ես, դա քո երկրի տարածքն է: Նման ձեւով խուսափել, ասել՝ ձմեռը գնացել էին, հիմա վերադարձել են, անընդունելի է:

Անցած 30 տարվա մեջ միշտ էլ եղել է՝ ցանկացած դատարկ հենակետ զբաղեցնելը: Տրամաբանությունը հուշում է, որ դու քո բնակիչների անվտանգությունն ապահովելու համար պետք է որոշակի միջոցառումներ իրականացնեիր, որը չի արվել: Այս նույն տրամաբանությունը գործել է եւ Գեղարքունիքի, եւ Վայոց Ձորի, եւ Սյունիքի հատվածներում»,-ասաց նա:

  • Կիսվել: