երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Էքզիթ փոլ. Լեհաստանի իշխող կուսակցությունը հաղթել Է խորհրդարանական ընտրություններում

Էքզիթ փոլ. Լեհաստանի իշխող կուսակցությունը հաղթել Է խորհրդարանական ընտրություններում

Էքզիթ փոլի արդյունքներով, Լեհաստանում Յարոսլավ Կաչինսկիի «Իրավունք և արդարություն» իշխող կուսակցությունը կստանա տեղերի կեսից ավելին երկրի նոր սեյմում։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն։

Այսպիսով, ըստ աղբյուրի, «Իրավունք և արդարություն» իշխող կուսակցությունը  ստացել է  ընտրողների ձայների 43.6 տոկոսով, ինչը տալիս է այդ կուսակցությանը 239 տեղ սեյմում: Ընդդիմադիր ուժերի միավորումը՝ «Քաղաքացիական կոալիցիան» զբաղեցրել է երկրորդ տեղն ու ստացել 130 մանդատ սեյմում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Լեհաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրությունները։ Լեհաստանի քաղաքացիներն ընտրել են սեյմի (խորհրդարանի ստորին պալատ)  460 պատգամավոր և սենատի (վերին պալատ)  100 պատգամավոր:

  • Կիսվել: