ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ԵՄ-ն վճռականորեն աջակցում է դրան. Տոյվո Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարի մասին

ԵՄ-ն վճռականորեն աջակցում է դրան. Տոյվո Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարի մասին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ում իր խորը գոհունակությունն է հայտնել Բաքվի IX գլոբալ համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ Հայաստանի հետ խաղաղություն և համագործակցություն հաստատելու ցանկություն կա:

«Ուրախ եմ կարդալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը #GlobalBakuForum-ում. «Հիմա ժամանակն է հաստատել խաղաղություն, հաստատել համագործակցություն» և «անցնել գործնական իրականացմանը»՝ հետևելով Հայաստանի հետ դրական դինամիկայի։ ԵՄ-ն վճռականորեն աջակցում է դրան», - գրել է Տոյվո Կլաարը:

  • Կիսվել: