շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ-ն ուշադիր հետևում է. բոլոր հատվածներում կրակոցները պետք է դադարեն. Կլաար

ԵՄ-ն ուշադիր հետևում է. բոլոր հատվածներում կրակոցները պետք է դադարեն. Կլաար

Եվրամիությունն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին. Բոլոր հատվածներում կրակոցները պետք է դադարեն: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Կարևոր է պահպանել հաջորդական հանդիպումների դրական թափը և բանակցությունների սեղանի շուրջ հասնել արդյունքների, ինչից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը և ամբողջ տարածաշրջանը», - գրել է Կլաարը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ` հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանական կողմից նույն ուղղությամբ կրակ բացելու մասին հաղորդվել էր նաև նախօրեին:

  • Կիսվել: