չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
ԵՄ-ն լիովին աջակցում է ՀՀ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կլաար

ԵՄ-ն լիովին աջակցում է ՀՀ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կլաար

Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Նա անդրադարձել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև այսօր տեղի ունեցած հանդիպմանը և նշել. ՛՛Խոստումնալից է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Մևլութ Չավուշօղլուի և Արարատ Միրզոյանի հանդիպումը: Եվրամիությունը լիովին աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մարտի 12-ին, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

Արտգործնախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։

Նրանք համակարծիք են եղել, որ կարգավորումն անհրաժեշտ է ողջ տարածաշրջանի համար։ ԱԳ նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել այս գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների աշխատանքներին։

  • Կիսվել: