ուրբաթ, դեկտեմբեր 13
13 / 12 / 2024
ԵՄ-ն և Հայաստանը հստակ քայլեր են ձեռնարկում անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար. ԵՄ պաշտոնյա

ԵՄ-ն և Հայաստանը հստակ քայլեր են ձեռնարկում անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար. ԵՄ պաշտոնյա

Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության, պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզը կառուցողական է համարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումը:

Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. «ԵՄ-ն և Հայաստանը հստակ քայլեր են ձեռնարկում անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու  համար»:

  • Կիսվել: