երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԵՄ խորհրդի օրակարգում ՀՀ–ի և Ադրբեջանի վերաբերյալ լսումներ են նախատեսված

ԵՄ խորհրդի օրակարգում ՀՀ–ի և Ադրբեջանի վերաբերյալ լսումներ են նախատեսված

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը հունիսի 26-ին Լյուքսեմբուրգում կքննարկի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Օրակարգում նաև Թունիսի, Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ լսումներ են նախատեսված, ինչպես նաև Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության մասին լսումներ: Այս մասին ասվում է այսօր հրապարակված նախնական օրակարգում։

«Այնուհետև ԵՄ երկրների արտգործնախարարները մտքեր կփոխանակեն Եվրամիության ու Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների միջև հարաբերությունների վերաբերյալ՝ 2023 թվականի հուլիսի 17-18-ը նախատեսված ԵՄ-Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համագործակցության (CELAC) գագաթնաժողովի նախաշեմին», - նշված է հաղորդագրության մեջ:
Խորհուրդը նաև քննարկումներ կանցկացնի թվային դիվանագիտության (դիվանագիտական խնդիրների լուծման համար համացանցի և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հնարավորությունների օգտագործման) շուրջ ու, ինչպես սպասվում է, կհաստատի այդ հարցի վերաբերյալ եզրակացությունները:

  • Կիսվել: