երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ դիտորդներն այցելել են Սոթքի հանք, բայց ջնջել են այդ մասին հրապարակումը

ԵՄ դիտորդներն այցելել են Սոթքի հանք, բայց ջնջել են այդ մասին հրապարակումը

ԵՄ դիտորդները X–ի միկրոբլոգում տեղեկացրել են Հայաստանի Գեղարքունիքի մարզ կատարած իրենց այցի մասին, սակայն հետո ջնջել այդ մասին հրապարակումը, գրում է Սպուտնիկ Արմենիան:
 
«ԵՄ կենտրոնակայանի համակարգողները երեկ միացել են EUMA պարեկությանը Գեղարքունիքի մարզում։ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը գործողության մեջ է, քննարկվում է, թե ինչպես է առաքելությունը գործելու ապագայում»,– ասվում էր հաղորդագրության մեջ։
Առաքելության հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ դիտորդները եղել են Սոթքի հանքում, որի մեծ մասը 44–օրյա պատերազմից հետո հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։
 
Հիշեցնենք` 2023–ի փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարով եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։

  • Կիսվել: