երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ակնկալում ենք, որ մինչեւ հոկտեմբերի վերջ տարածաշրջանում կստեղծվի ԵՄ դիտորդական առաքելություն

Ակնկալում ենք, որ մինչեւ հոկտեմբերի վերջ տարածաշրջանում կստեղծվի ԵՄ դիտորդական առաքելություն

Արդյոք ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է զսպել Ադրբեջանի հետագա գործողությունները: ԱԺ ճեպազրույցում այս հարցը տրվեց ՔՊ պատգամավորներին:

«Այո՛, Ադրբեջանը պետք է դուրս գա այս տարածքից, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ: Այդ առաքելությունը, մեր կարծիքով, կնպաստի կայունացմանը և լրացուցիչ ևս մեկ զսպող գործոն կլինի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Թե հստակ երբ է տեղակայվելու առաքելությունը, հայտնի չէ:

«Քննարկման փուլում է, բայց պետք է տեղի ունենա հոկտեմբերին: Ակնկալում ենք մինչև ամսվա վերջ»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

  • Կիսվել: