երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ԵՄ առաքելության տեղակայումից հետո որևէ մեծ հարձակում, ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, կարծես թե, չի եղել. ԱԳ նախարար

ԵՄ առաքելության տեղակայումից հետո որևէ մեծ հարձակում, ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, կարծես թե, չի եղել. ԱԳ նախարար

ԵՄ առաքելության տեղակայումից հետո որևէ մեծ հարձակում, ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, կարծես թե, չի եղել: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այն վիճակը, այն ծուղակը, որում հայտնվել է Հայաստանը, մի ծուղակ է, որը դուք կամ ձեր օգնությամբ ուրիշներն այդ թակարդը լարել եք տասնամյակներ շարունակ»,- դիմելով ընդդիմությանը՝ ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այն դիրքորոշումները, որ հայտնվել են տարիներով, միջոց են եղել՝ կանխելու Հայաստանի իրական ինքնիշխանությունը, սուվերենությունն ու անկախությունը։

«Այո, դա եղել է շատ քաղցր, բայց, այնուամենայնիվ, շղթա՝ ապահովելու Հայաստանի իրական անազատությունը»,- նշեց Միրզոյանը։

  • Կիսվել: