ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելն արդեն մեր անվտանգությունը մի աստիճան բարձրացնում է․ Արամ Սարգսյան
Միայն այն, որ մենք ԵՄ անդամակցության հայտը ներկայացնենք, դա արդեն մեր անվտանգության աստիճանը մի աստիճան բարձրացնում է, մի աստիճան բարձրացնում է ԼՂ հայ բնակչության ԼՂ վերադառնալը: Այս մասին այսօր Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկը իշխանություններին ներկայացնելու թեմայով քննարկմանն ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ իրենց խնդիրը ունեցած գաղափարները հանրությանը տեղ հասցնելն է, իշխանությանը համոզելն է, որ հանրությունը պատրաստ է դրան: Նա ասաց, որ փորձում են լուծումներ առաջարկել իշխանությունը, ուլտիմատումներ չեն դնում.«Եթե ուզում եք իմանաք, այս երկրում իրական ընդդիմությունը մենք ենք, ոչ թե այն փողոցի ընդդիմությունը, որ իրեն շարժում է համարում, բայց դա շարժում չէ, «դվիժենի» է, իրենք ասում են՝ մեր տեղը Ռուսաստանի գրպանում է»: