ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները բարձր են գնահատել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները

ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները բարձր են գնահատել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները

ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները բարձր են գնահատել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Այս մասին ասված է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչության սոցցանցի էջում:

Ինչպես հաղորդվում է՝ ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանի կարողությունների ամրապնդմանը՝ հիբրիդային և կիբեռ սպառնալիքներին, ինչպես նաև ապատեղեկատվության տարածմանը հակազդելու ուղղությամբ։

«Ռուսաստանը կփորձի ազդել առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա»,- նշված է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները նաև վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի կայունությանը և տարածաշրջանում խաղաղության գործընթացին։ 

  • Կիսվել: