ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Էլեկտրոնիկայի սարքեր արտադրող ընկերությունը ներառվեց «Ալյանս» ազատ առեւտրի գոտում. Իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 67,7 մլրդ դրամ

Էլեկտրոնիկայի սարքեր արտադրող ընկերությունը ներառվեց «Ալյանս» ազատ առեւտրի գոտում. Իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 67,7 մլրդ դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում որոշեց «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՍՄԱՐԹ ՏԵԽՆՈԼՈՋԻ ՖԵԶ» ՍՊԸ-ն ներառել «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու («ՌԱՕ Մարս»  ՓԲԸ-ի տարածքում) շահագործողների ռեեստրում բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի արտադրության համար:

Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ալյանս» ազատ տնտեսական գոտին գործարկվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարականտեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 67,7 մլրդ դրամ:

Ծրագրի ընթացքում կստեղծվի 60 նոր աշխատատեղ` շուրջ 350 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 400 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ընկերությունն ունենալու է մոտ 650 քմ արտադրական տարածք «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում: Գործարար ծրագիրը գնահատվել է 82.4 միջին միավոր:

 

  • Կիսվել: