հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Electrolux Professional-ը հեռանում է Ռուսաստանից

Electrolux Professional-ը հեռանում է Ռուսաստանից

Շվեդական Electrolux Professional ընկերությունը, որը արտադրում է պրոֆեսիոնալ տեխնիկա ռեստորանների և լվացքատների համար, երկուշաբթի հայտարարեց Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու և բիզնեսը տեղական կառավարմանը փոխանցելու որոշման մասին։

«Շարունակվող պատերազմի և պատժամիջոցների արդյունքում մենք կանխատեսում ենք, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում չենք կարողանա վաճառել և սպասարկել մեր արտադրանքը Ռուսաստանում», – ասվում է ընկերության հայտարարության մեջ։

  • Կիսվել: