կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

 Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը աշնանային նստաշրջանի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերը:

Աշնանային նստաշրջանի լիագումար նիստն անցկացվում է հոկտեմբերի 10-14-ը:

Ըստ ԵԽԽՎ պաշտոնական կայքի՝ վեհաժողովը նաև դեբատներ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների, այդ թվում բնակավայրերի, քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների վերաբերյալ:

  • Կիսվել: