հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Եկեղեցու պատմություն առարկա այս տարի կլինի ուսումնական ծրագրում․ ԿԳՄՍ փոխնախարար

Եկեղեցու պատմություն առարկա այս տարի կլինի ուսումնական ծրագրում․ ԿԳՄՍ փոխնախարար

Եկեղեցու պատմություն առարկան իհարկե այս ուսումնական տարում պահպանվում է, որովհետև հանրակրթության պետական չափորոշչի նախագծով ամրագրված է, որ չափորոշիչը նախատեսվում է ներդնել 2022-23 ուսումնական տարում: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Ինչ վերաբերում է Եկեղեցու պատմություն առարկան դասավանդող ուսուցիչներին, փոխնախարարի խոսքերով, նրանք մինչև 2022-23 ուսումնական տարին կկարողանան վերապատրաստվել, ինչպես մյուսները, ինչի արդյունքում կկարողանան իրենց տեղը գտնել նոր չափորոշչի շրջանակներում իրականացվող ուսումնական գործընթացում:

  • Կիսվել: