կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Եղել է աշխատանքային անհամաձայնություն. Կոտայքի նախկին մարզպետը՝ իր հրաժարականի մասին

Եղել է աշխատանքային անհամաձայնություն. Կոտայքի նախկին մարզպետը՝ իր հրաժարականի մասին

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ազատվել է աշխատանքից: Որոշումը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում: 

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախկին մարզպետն ասաց, որ եղել է աշխատանքային անհամաձայնություն, մասնավորապես՝ կադրերի առումով, որի պատճառով նա դեռևս մայիսի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: 

Մեսրոպյանի խոսքով՝ իր քաղաքական հայացքներում որևէ փոփոխություն չի եղել, իսկ քաղաքական շահարկումներից խուսափելու համար, անհրաժեշտության դեպքում, հրաժարականի պատճառների մասին ավելի մանրամասն կխոսի ընտրություններից հետո:

  • Կիսվել: