երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Եղբորս քայլերն անընդունելի են․կարգալույծ քահանայի եղբայր

Եղբորս քայլերն անընդունելի են․կարգալույծ քահանայի եղբայր

Կարգալույծ քահանա Արամ Ասատրյանի եղբայրն այսօր  քայլում էր Կաթողիկոսի թափորի առջևից:

Նա Անուշավան սարկավագ Ասատրյանն է։ Ծառայում է Մայր Աթոռում։ Հոգևորականների հետ զրույցներում, անդրադառնալով եղբոր քայլերին, անընդունելի է համարել դրանք։

Հիշեցնենք, որ Անուշավան սարկավագի եղբայր Ստեփան Աստրյանը կարգալույծ է եղել վերջերս, նա չի ընդունում իր կարգալույծ լինելը, լրագրողների հետ զրույցում հավատացնում է, որ շատ շուտով իրեն դարձյալ Տեր Արամ կդիմեն:

Այսօր նախկին քահանա Տեր Արամը Հովհաննավանում պատարագ է մատուցել, որին ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ վերնախավը:

  • Կիսվել: