շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Եղբայրական գերեզմանի» գաղափարը Կառավարությունում չի քննակվում․նախարար

«Եղբայրական գերեզմանի» գաղափարը Կառավարությունում չի քննակվում․նախարար

Կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են, և դրանցից ԴՆԹ անջատելը և փորձաքննություն իրականացնելը բավականին բարդ է։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կապի մեջ ենք միջազգային բարձրակարգ ինստիտուտների փորձագետների հետ, հիմա աշխատում ենք մնացած շատ բարդ փորձաքննությունների վրա և տեսնենք՝ ինչ արդյունք կունենանք, կլինեն դեպքեր, երբ չի հաջողվի դրանց փորձաքննությունը անցկացնել»։

Թե ինչ պետք է անել նման դեպքերում, Ավանեսյանն ասաց՝ այս պահին ասել չի կարող, բայց նաև հավելեց՝ «եղբայրական գերեզմանի» գաղափար Կառավարությունում չի քննարկվում․

«Այս պահին 2200-ից ավելի ճանաչում ունենք, այս պահին 180 հարազատ էլ ունենք, որոնք սպասում են պատասխանի»։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տարածմանը, նախարարն ասում է՝ հույս ունի, որ այսօրվա հնչեցված թվերից հետո քաղաքացիների աչալրջությունը կբարձրանա․

«Կառավարությունն ամեն ինչ անում է հիվանդների բուժման գործընթացը կազմակերպելու, թեստավորումը իրականցնելու համար, մենք ունենք հաստատված պլան, ըստ որի գործում ենք»։

Այս պահին ծանր վիճակում է 429 քաղաքացի, 96 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, 30-ը միացված են թոքերի օդափոխության սարքերին։

  • Կիսվել: