ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էդմոն Մարուքյանը լիբանանահայերին աջակցելու խնդրով դիմել է վարչապետին

Էդմոն Մարուքյանը լիբանանահայերին աջակցելու խնդրով դիմել է վարչապետին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությամբ։ Այս մասին Մարուքյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությամբ։

Ինչպես շատերիդ հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ Լիբանանի Հանրապետությունում շարունակվում են զանգվածային ցույցերն ու անհանգստությունները: Լիբանանի այս դրությունն սպառնում է նաև տեղի հայ համայնքի անվտանգությանը, որը զգալի թիվ է կազմում Լիբանանում:

Այս պայմաններում ՀՀ կառավարությունը պետք է սատար կանգնի մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին՝ նրանց այս իրավիճակում միայնակ չթողնելու համար։

Այսպիսով, մեր կողմից առաջարկվել է իրականացնել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին Հայաստանում ընդունելու և անհրաժեշտ օգնություն տրամադրելու հրատապ ծրագիր»,-նշել է Մարուքյանը:

  • Կիսվել: