հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԵԱՏՄ երկրները քննարկում են Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման հարցը

ԵԱՏՄ երկրները քննարկում են Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման հարցը

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) քննարկվում է Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման գաղափարը: Այդ հարցը քննարկել են Միության պետությունների տնտեսական գերատեսչությունների ղեկավարաները եւ ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵԱՏՀ)՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հարթակներում:

Oգոստոսի 29-ին այդ մասին հաղորդվում Է ԵԱՏՀ-ի տելեգրամ-ալիքում:

ԵԱՏՀ-ի ինտեգրացման եւ մակրոէկոնոմիկայի նախարար Սերգեյ Գլազեւը, որի խոսքը բերված Է հաղորդագրության մեջ, ճշտել Է, որ առաջարկվում Է չստեղծել նոր ինստիտուտ, այլ աշխատանքը կառուցել ստրատեգիական պլանավորման ազգային գործակալությունների կոնսորցիումի հիման վրա:

«Այդ կոնսորցիումի գործունեության նպատակը կարող Է դառնալ ընդհանուր մեթոդաբանության մշակումը ներդրումային նախագծերի գնահատման համար, ներդրումային գրավչության բարձացման եւ ներդրումային նախագծերի պատրաստման վերաբերյալ»,- ասել Է Գլազեւը:

Նշվում Է, որ հետագայում ստացված փորձի հիման վրա հնարավոր Է զարգացման ինստիտուտի ստեղծում՝ մշակված սկզբունքների եւ մոտեցումների օգտագործմամբ: Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ եւ ԵԱՏՀ-ին առաջարկել են մշակել Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման հայեցակարգ եւ համաձայնագրի նախագիծ: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայացել Է Ղրղզստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: